Շատերը երազում են գեղեցիկ, սպիտակ և առողջ ատամների մասին ? ?
Ատամները առողջ ու սպիտակ պահելու լավագույն միջոցը պարբերական խնամքն է ?
Կարիեսից խուսափելու համար բավական է պարբերաբար՝ օրը երկու անգամ, լվանալ ատամները, մաքրել դրանք բժշկական թելերով և կարիեսի մասին կարելի է գրեթե մոռանալ, եթե չկա նախատրամադրվածություն ??
Որպեսզի ունենաք գեղեցիկ ժպիտ և չքայքայվի ատամների էմալը, հարկավոր է հետևել մի քանի շատ պարզ, բայց շատ օգտակար խորհուրդների ?
? Ատամները անհրաժեշտ է լվանալ օրը երկու անգամ: Սակայն ուղղակի խոզանակը ատամներին «քսելը» չի օգնի: Անհրաժեշտ է ՃԻՇՏ լվանալ: Յուրաքանչյուր լվացում պետք է տևի 2-3 րոպե: Խոզանակը պետք է շարժել կլորավուն:
Հարկավոր չէ սեղմել այն ատամների վրա, թեթև հպումները բավարար են: Միաժամանակ հարկավոր է խոզանակը անցնի ամբողջ ատամի տարածքով՝ ատամի արմատներից միջև վերևի հատված:
? Պարբերաբար՝ շաբաթը 3-4 անգամ, անհրաժեշտ է բերանը ողողել հատուկ նյութերով, որոնք վաճառում են ցանկացած դեղատանը: Դրանք անվնաս են ու էմալը ամրացնելու հատկություն ունեն:
?Ուտելուց հետո անհրաժեշտ է ատամների վրա մնացած խոշոր սննդի մասնիկները հեռացնել ու արանքները մաքրել այսպես կոչված ատամի թելերով:
Եղեք առողջ ու ժպտադեմ ❣
Leave a reply